«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ինչ նպատակով է կառուցվելու Նախիջևանի հետ տրանսպորտային միջանցքը

Ինչ նպատակով է կառուցվելու Նախիջևանի հետ տրանսպորտային միջանցքը
02.12.2020 | 14:04

«Ժամանակը» գրում է.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ Նախիջևանի հետ տրանսպորտային միջանցք կառուցելու մտադրության մասին լայն արձագանք է գտել Հայաստանի փորձագիտական շրջանակներում: Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն անթույլատրելի է համարում աշխարհաքաղաքական նպատակներով ճանապարհների կառուցումը՝ նկատի ունենալով, որ այդ ճանապարհը կառուցվում է ոչ այնքան Ադրբեջանը Նախիջևանի հետ միացնելու, այլ Թուրքիան Ադրբեջանի, նաև Կասպից ծովով Կենտրոնական Ասիայի երկրներին կապելու համար: Իրանագետ Էմմա Բեգիջանյանը կարծում է, որ Հայաստանը, Իրանի հետ համագործակցելով, պետք է թույլ չտա այդ ճանապարհի կառուցումը»:

Դիտվել է՝ 1923

Մեկնաբանություններ